Կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ

Կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2474 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73310 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 368053 վերջին մեկ օրում` 5760 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 21560 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1969-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 50276 անձ` վերջին մեկ օրում 489 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 1145 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է: