Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում հանդիպել Փաշինյանին՝ «առանց որևէ նախապայմանների»

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում հանդիպել Փաշինյանին՝ «առանց որևէ նախապայմանների»

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում  բանակցությունների Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նա կասկածում է, որ Երևանը կկարողանա կառուցողական բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ես նման հանդիպման հրավեր չեմ ստացել: Ես մի քանի անգամ մասնակցել եմ եռակողմ հանդիպումների, որոնք եղել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Սակայն նրանից հետո, երբ իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը նման հանդիպումներ չեն եղել։ Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախկին նախագահների հետ, ես երբեք այդ հանդիպումներից չեմ խուսափել», – Ինտերֆաքսի հետ զրույցում ասել է Իլհամ Ալիևը:

Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումներին դրական է վերաբերում, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ հատուկ դեր է խաղում կարգավորման գործընթացում:

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է գնալ Մոսկվա բանակցությունների՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ավելին՝ «առանց որևէ նախապայմանների»: