Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Անդրանիկ Փիլոյանին պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու հրամանագիրը: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: