Պուտին. Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից

Պուտին. Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից

Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանի համար նման տեսակի հակամարտությունները եւ դրանց կարգավորումը հատուկ նշանակություն եւ հատուկ դեր ունեն»,-ասել է Պուտինը ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցը կարեւոր է ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից:

«Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ: Նրանց հետ մեզ կապում են առանց չափազանցության դարավոր կապերը: Այդ առումով դա մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին անվտանգության ապահովման եւ քաղաքական տեսանկյունից»,-հավելել է Պուտինը: