Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք. մահացել է 26 մարդ. Ապաքինվել է 1009 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք. մահացել է 26 մարդ. Ապաքինվել է 1009 մարդ

Հայաստանում նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126709 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 488393 վերջին մեկ օրում` 1305 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 29131 պացիենտ. մեկ օրում նվազել է 550-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 95099 անձ` վերջին մեկ օրում 1009 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 1976 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է: