Մեսրոպ Պապիկյանը ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել Երևանի ավագանուց և «ՔՊ»-ից դուրս գալու մասին

Մեսրոպ Պապիկյանը ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել Երևանի ավագանուց և «ՔՊ»-ից դուրս գալու մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ Նա մասնավորապես գրում է․

«Վերջին ժամանակներս` հրադադարը հաստատելուց հետո, ապաակտիվացել էի ֆեյսբուքյան հարթակից՝ փորձելով հեռու մնալ տեղեկատվական “աղմուկից”։ Մնալով ինքս իմ մտքերի հետ, փորձեցի վերաարժեքավորել և վերաիմաստավորել շատ սկզբունքներ և արժեքներ։ Նաև մտորել պատերազմի, պատերազմում մեր պարտության խորքային պատճառների և ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի մասին։