«Սոթքում բնակավայրի վերջին տնից 4-5 կմ հեռավորության վրա թշնամին ծվարել է` «սահմանային դիրք»-ն ամրացնելու պահանջով»

«Սոթքում բնակավայրի վերջին տնից 4-5 կմ հեռավորության վրա թշնամին ծվարել է` «սահմանային դիրք»-ն ամրացնելու պահանջով»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Երեկվանից, ինչ գնացի Սոթք, ուժ չեմ գտնում գրելու, որ բնակավայրի վերջին տնից ընդամենը 4-5 կմ հեռավորության վրա թշնամի ծվարել է` «սահմանային դիրք»-ն ամրացնելու պահանջով։ Իսկ մենք… Ազգային ժողովում իրար ենք կրծում, տղամարդկություն ցուցադրում ամբողջ հանրապետության առաջ, իսկ Սոթքի բնակիչն էսօր երևի շիվարած, նստած, չգիտի, թե ինչ ճակատագիր է իրեն սպասվելու հիմա ու ապագայում։

Գիշերը հանքի տարածքում չգիտեմ ովքեր հայկական կողմից Ադրբեջանի գեներալի հետ իբր բանակցում էին ու դեմարկացիա անում, պատկերացնում եք։Մենակ մի բան կասեմ. մեր արծիվ տղերքի ոգին ու կամքն էնքան ամուր ա, որ շարունակում են պահել հայկական սահմանը, այն նույն սահմանների պես, որոնք արյամբ էին պահվում ու գրչի մի շարժումով անցան թշնամուն։

Դե ինչ ասեմ, բարի գալուստ նոր իրականություն, որտեղ ստիպված ենք լինելու բարբարոս ազերու հետ քիթ քթի ապրել, արոտավայրերում ու գյուղնշանակության հողերում աշխատանք տանել անմիջապես թուրքի զզվելի շնչի տակ։ 

Հ.Գ. ես Երևանից ավելի շուտ հասա Սոթք, քան Գեղարքունիքի մարզպետը»: