Ցուկերբերգը երկարացրել է Թրամփի ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտահաշիվների արգելափակումը

Ցուկերբերգը երկարացրել է Թրամփի ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտահաշիվների արգելափակումը

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին զրկված է Ֆեյսբուքում և Ինստագրամում գրառումներ կատարելու հնարավորությունից՝ մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Այս մասին ասել է Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: Չորեքշաբթի օրը հայտարարվեց, որ կանոնների խախտումների պատճառով Թրամփը չի կարողանա 24 ժամ գրառումներ կատարել Facebook-ում և Instagram-ում: Ցուկերբերգը կարծում է, որ «չափազանց վտանգավոր է» Թրամփին թույլատրել օգտվել այդ կայքերից: «Ուստի մենք երկարացնում ենք անորոշ ժամանակով նրա Facebook և Instagram օգտահաշիվների վրա դրված արգելափակումը՝ մինչև լիազորությունների խաղաղ փոխանցումն ավարտելուց առնվազն երկու շաբաթ առաջ», – ավելացրել է Facebook-ի ղեկավարը:

Ըստ Ցուկերբերգի՝ «անցած 24 ժամվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Թրամփը» մտադիր է օգտագործել իր պաշտոնավարման մնացած ժամանակը՝ միջամտելու իշխանության խաղաղ և օրինական փոխանցմանը» նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենին: Նրա երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:

Twitter-ի ադմինիստրացիան նույնպես չորեքշաբթի օրը խախտումների պատճառով Թրամփին զրկեց սոցցանցում գրելու հնարավորությունից առնվազն 12 ժամով: Եթե ​​դրանք կրկնվեն, ԱՄՆ ներկայիս ղեկավարի օգտահաշիվը Twitter֊ում նույնպես կարող է ընդմիշտ արգելափակվել: