Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

G20-ում այս տարվա նախագահող Իտալիան հրավիրել է Ադրբեջանին մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 30-31-ին, Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է IPS-ն։ Մասնակցության հրավեր ուղարկվել է ընդհանուր առմամբ 38 երկրի, որոնց շարքում ինչպես բարեկեցիկ ու զարգացած երկրներ կան, ինչպես օրինակ Շվեդիան, Դանիան, այնպես էլ աֆրիկյան երկրներ, օրինակ՝ Չադը, Զիմբաբվեն։ Գագաթնաժողովին ներկա են լինելու նաեւ ՄԱԿ, ԵՄ ինչպես նաեւ միջազգային-ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ։ Օրակարգային հարցերն են՝ կայուն եւ հավասարաչափ զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանություն, նոր սպառնալիքների դիմակայում։ Գագաթնաժողովի կարգախոսն է՝ «Մարդիկ, մոլորակը, բարգավաճումը»։