Իշխան Սաղաթելյանը Արցախի կուսակիցների հետ քննարկել է հետպատերազմյան իրադրությունը

Իշխան Սաղաթելյանը Արցախի կուսակիցների հետ քննարկել է հետպատերազմյան իրադրությունը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Արցախ կատարած այցի ընթացքում այսօր՝ հունվարի 18-ին, հանդիպել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի եւ կոմիտեի անդամների հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Արցախ կատարած այցի շրջանակներում ընկեր Հակոբ Մաթիլյանի հետ այսօր հանդիպել ենք ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի եւ ԿԿ անդամների հետ։

ՀՅԴ Արցախի կառույցի անդամները ներկայացրել են Արցախում ստեղծված հետպատերազմյան իրադրությունը, արցախահայության առջեւ ծառացած առաջնային խնդիրներն ու մարտահրավերները։

Քննարկվել է համատեղ ծրագրեր մշակելու եւ դրանք իրականացնելու ուղիները։

Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծել ենք համահայկական ներուժի՝ Արցախում կենտրոնացման կարեւորությունը»։