Մեկնարկել են 2021-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Մեկնարկել են 2021-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի մասին։

Գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողները կարող են գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կնքել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներում։

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։

Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հետևյալ հստակ ժամկետները․

գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,

կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,

կարկտահարություն և հրդեհ ռիսկից դեղձի,  կարկտահարություն և  գարնանային ցրտահարություն ռիսկերից՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,

կարկտահարություն և հրդեհ ռիսկից՝ խաղող, ծիրան ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն ռիսկից՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,

կարկտահարություն ռիսկից խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,

կարկտահարություն ռիսկից ձմերուկի, սեխի ապահովագրություն կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,

կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ  ռիսկից աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։

Տնտեսավարողները ունեն հնարավորություն կնքելու պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.

կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,

կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,

կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։

Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։