Ինչո՞ւ չի աշխատում գազի բալոնների արտադրության գործարանը. էկոնոմիկայի նախարարի պարզաբանումը

Ինչո՞ւ չի աշխատում գազի բալոնների արտադրության գործարանը. էկոնոմիկայի նախարարի պարզաբանումը

Որքանով տեղյակ եմ, գազի բալոնների արտադրության գործարանի երկու բաժնետերերը չեն կարողացել համաձայնության գալ եւ կորցրել են փոխադարձ վստահությունը: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա պարզաբանմամբ՝ պետությունն իր կողմից խթանում է ներդրողներին, որ նրանք իրենց միջոցները ներդնեն Հայաստանում: «Աշխատանքային օրվա 3-4 ժամը տրամադրում եմ ներդրումային նախագծերի իրականացմանը»,- հավաստիացրեց նախարարը:

Հիշեցնենք, որ խոսքը կոմպոզիտային գազի բալոնների արտադրության գործարանի մասին է, որի բացմանը 2018 թվականի դեկտեմբերին մասնակցել էր այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: