ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հետ կապված, սակայն որոշումը կհրապարակվի այսօր: Այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
«Դեռ որոշում չկա, սակայն այսօր առաջիկայում կհրապարակվի որոշումը»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։