Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը «Ռեյնպարկում» (ֆոտո)

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը «Ռեյնպարկում» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպումից առաջ:

ՀՖՖ-ն ներկայացրել է Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում տեղի ունեցած մարզման ֆոտոշարքը:

Հունական «Լամիայի» 32-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը դարձյալ աշխատել է թիմի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ: Մյուսները մարզվել են առանց սահմանափակման:

Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին «Ռեյնպարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարներ՝ 36-ամյա Յուլիան Վեինբերգերի գլխավորությամբ:

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, люди играют в футбол и трава)
Возможно, это изображение (один или несколько человек и на открытом воздухе)
Возможно, это изображение (один или несколько человек)
Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и текст «mack macron FFA»)
Возможно, это изображение (один или несколько человек и люди стоят)
Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, трава и текст «macren macren FFA»)