Նոր հուշագրեր են ստորագրվել. Հայաստանի քոլեջներում դուալ կրթական համակարգի պիլոտավորումը կշարունակվի

Նոր հուշագրեր են ստորագրվել. Հայաստանի քոլեջներում դուալ կրթական համակարգի պիլոտավորումը կշարունակվի

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի և գինեգործական ընկերությունների միջև ստորագրվել են հուշագրեր, որոնց համաձայն՝ Հայաստանի քոլեջներում կշարունակվի դուալ կրթական համակագի պիլոտավորումը: