Փաշինյանը Գնել Սանոսյանին 5 օրով արձակուրդ է ուղարկում. Նրան կփոխարինի Նարեկ Մանուկյանը

Փաշինյանը Գնել Սանոսյանին 5 օրով արձակուրդ է ուղարկում. Նրան կփոխարինի Նարեկ Մանուկյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին  տեղեկանում ենք կառավարության կայքից:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա

նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի ապրիլի 12-16-ը ներառյալ:

2. Գնել Սանոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: