Ապրիլի 5-25-ը Արարատի մարզի 5 գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով

Ապրիլի 5-25-ը Արարատի մարզի 5 գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սիսավան» օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ վերանորոգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 25-ը Արարատի մարզի Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Սիսավան և Արարատ գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով: Այս մասին  տեղեկանում ենք«Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: