Ցուցակները դեռ չենք քննարկել, ուստի կդժվարանամ այս պահին ասել, թե որտեղ կլինեմ ես: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով հարցին՝ թե արդյոք իրեն տեսնում է հաջորդ խորհրդարանում:
Լրագրողի հարցին, թե որտեղ է ինքն իրեն ավելի շատ տեսնում, եթե հաշվի առնենք այն, որ աշխատել է ինչպես օրենսդիրում, այնպես էլ՝ գործադիրում, Մակունցը հիշեցրեց 2018 թվականին գործադիրից օրենսդիր տեղափոխվելիս ասած խոսքերը՝ նշելով, որ ինքը թիմային մարդ է, քաղաքական թիմի որոշումները կարևոր են:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու թեմային, Մակունցը նշեց, որ արդեն եղած մեկնաբանություններին ավելացնելու որևէ բան չունի: