Արամուս գյուղում վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի. 2-ը տեղում մահացել են, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց

Արամուս գյուղում վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի. 2-ը տեղում մահացել են, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց

shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ այսօր` ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Փաստի առիթվ Ս․ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի  և  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, վիրավորները նույնպես ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են վարորդին, ով Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Միքայելյանն է։

Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ։

Ս․ Սեդրակյանի որոշմամբ վարորդը ձերբակալվել է։