ՌԴ ՆԳՆ-ն ԱՊՀ երկրներից պահանջել է մինչեւ հունիսի 15-ը վերադարձնել իրենց անօրինական ներգաղթյալներին

ՌԴ ՆԳՆ-ն ԱՊՀ երկրներից պահանջել է մինչեւ հունիսի 15-ը վերադարձնել իրենց անօրինական ներգաղթյալներին

Ռուսատսանի ներքին գործերի նախարարությունը ԱՊՀ երկրներից պահանջում է, որպեսզի իրենց քաղաքացիները, ովքեր անօրինական են Ռուսաստանում, լքեն երկիրը մինչ հունիսի 15-ը: Այս մասին Համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն, որը ներկայացրեց փոխնախարարը սլայդերով, Ռուսաստանում Ուզբեկստանից ավելի քան 332 հազար անօրինական միգրանտ կա, 247 հազար՝ Տաջիկստանից, 152 հազար՝ Ուկրաինայից, 120 հազար՝ Ադրբեջանից , 115 հազար՝ Ղրղզստանից, 61 հազար՝ Հայաստանից, 56 հազար՝ Մոլդովայից, 49 հազար՝ Ղազախստանից:

«Եթե մենք ձեզ հետ այս թիվը մինչեւ հունիսի 15-ը չվերացնենք, ինչպես ենթադրում է նախագահի հրամանագիրը, այդ մարդիկ կպատժվեն մինչեւ վտարումը եւ սահմանների փակումը: Ես կցանկանայի, որպեսզի ձեր պետություններում ԶԼՄ-ների, բլոգերների միջոցով քարոզչական աշխատանքներ իրականացնեք»,- ընդգծեց Գորովոյը: