Արայիկ Հարությունյանն ընդունել է «Իքս Գրուպ»-ի Խաչիկ Խաչատրյանին եւ քննարկել Արցախում ներդրումային հնարավորությունները

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Իքս Գրուպ»-ի Խաչիկ Խաչատրյանին եւ քննարկել Արցախում ներդրումային հնարավորությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է  «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին և ընկերության կազմում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել ընկերությանն Արցախում իրականացվող բարեգործական նախաձեռնությունների համար:

Քննարկվել են Արցախի տնտեսության ներկա վիճակն ու առկա ներդրումային  հնարավորությունները: